Հարգելի քաղաքացիներ
Ողջունում եմ Ձեզ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գործունեության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր կայք այցելելու համար:

Կայքում ընդգրկված են տեղեկություններ Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքի, գործառույթների և գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ:

Հուսով եմ, որ այս կայքէջի գործառնությունը, ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության գործունեության շրջադարձային բարեփոխումների համատեքստում, էապես կնպաստի քաղաքացի-ոստիկանություն երկխոսության և փոխվստահության կայացմանը և մեր գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ավանդույթի ձևավորմանը:

Մենք կարևորում ենք Ձեր կառուցողական առաջարկներն ու մեկնաբանությունները մեր գործունեությանն առնչվող բոլոր հարցերի և խնդիրների վերաբերյալ, որոնք, անկասկած, կարժանանան պատշաճ քննարկման և ուշադրության:

Հայաստանի Հանրապետության
ոստիկանության անձնագրային և
վիզաների վարչության պետ,
ոստիկանության գնդապետ

Նորայր Մուրադխանյան

Դիմումի ընթացքը
Սահմանային Կետեր
ՀՀ Սահմանային Կետեր
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


      «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի (այսինքն՝ հին նմուշի անձնագրերի) տրամադրումը և փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:


  2014 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Ցանկության դեպքում նշված կատեգորիայի անձինք հին նմուշի անձնագրի փոխարեն կարող են ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:
01.03.2014

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐՆԵՐ