Իրավական ակտեր

Վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժին

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշում

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1650-Ն որոշում

ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշում

ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշում

ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշում

ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 1255-Ն որոշում

Անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժին

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք

1«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշում

ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշում

ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի N 347 որոշում

ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշում

ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 20-ի թիվ 3-Ն հրաման

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշում

ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշում

ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրաման

Քաղաքացիության բաժին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951-Ն որոշում

ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում

ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշում

ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1154-Ն որոշում

ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի N 1110-Ն որոշում

ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1040-Ն որոշում

Բնակչության պետական ռեգիստրի բաժանմունք

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք

ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 9-Ն հրաման

ՀՀ ոստիկանության պետի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրաման

ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշում

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշում

Դիմումի ընթացքը
Սահմանային Կետեր
ՀՀ Սահմանային Կետեր
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


      «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի (այսինքն՝ հին նմուշի անձնագրերի) տրամադրումը և փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

  2014 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Ցանկության դեպքում նշված կատեգորիայի անձինք հին նմուշի անձնագրի փոխարեն կարող են ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ


   16 տարին չլրացած ՀՀ քաղաքացի երեխաները կարող են ստանալ հին նմուշի անձնագիր կամ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:
  Անձնագիր ստանալու համար դիմումը կարող է ներկայացնել երեխայի ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը:
  Հին նմուշի անձնագիր ստանալու համար (առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում) ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը (անձնագրով) անձնագրային ծառայություն ներկայացնում է՝
 1)  սահմանված ձևի դիմում,
 2)  երեխայի ծննդյան վկայականը,
 3)  35X45մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
4) ամուսնության վկայական կամ հայրության ճանաչման վկայական կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք,
5) այլ օրինական ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցչությունը հավաստող փաստաթուղթ,
 6)  պետական տուրքի վճարման անդորրագիր:
  Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար (առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում) ի տարբերություն հին նմուշի անձնագիր ստանալու դեպքերի, ներկայացվում են վերը նշված փաստաթղթերը, բացառությամբ երեխայի լուսանկարների: Երեխան ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ ներկայանում է անձնագրային ծառայություն՝ տեղում լուսանկարվելու համար:
  Հին նմուշի անձնագրի փոխանակման համար ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը (անձնագրով) անձնագրային ծառայություն ներկայացնում է՝
 1)  սահմանված ձևի դիմում,
 2)  փոխանակման ենթակա անձնագիրը,
 3)  35X45մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
4) այլ օրինական ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցչությունը հավաստող փաստաթուղթ,
 5)  պետական տուրքի վճարման անդորրագիր:
  Կենսափափական տվյալներ պարունակող անձնագրի փոխանակման համար, ի տարբերություն հին նմուշի անձնագիրը փոխանակելու դեպքերի, ներկայացվում են վերը նշված փաստաթղթերը, բացառությամբ երեխայի լուսանկարների: Երեխան ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ ներկայանում է անձնագրային ծառայություն՝ տեղում լուսանկարվելու համար:
  Հին նմուշի անձնագիրը տրվում է 5-րդ աշխատանքային օրը, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը՝ 15-րդ աշխատանքային օրը:
  Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս` անձնագրերը տրվում են 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը:
03.10.2014թ.
01.03.2014

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐՆԵՐ